Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը![]() 21 հունիսի 2025 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը վերաբերում էր ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներին և հնարավորություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |