Բակո Սահակյանն ասել է, որ պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին

Բակո Սահակյանն ասել է, որ պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին

PanARMENIAN.Net - Շինծու գործերով Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին Բաքվի ռազմական դատարանում հաստատել է, որ համաձայնվել է մասնակցել Ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որը ժամանակին ձևավորվել էր Հայաստանի Ազգային ժողովում։

Դատարանում դատախազի հարցին պատասխանելիս նա հաստատել է այդ տեղեկությունը։ Նշվել է, որ հանձնաժողովը ղեկավարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գրում է Minval.az-ը։

«Հանձնաժողովի նիստում զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պատասխանել են տարբեր հարցերի։ Հանձնաժողովը ինձ առաջարկ է ուղղել, քանի որ նրանք չէին կարող ստիպել ինձ մասնակցել նիստին»,–ասել է Սահակյանը։

Սահակյանը հավելել է, որ հանձնաժողովին տվել է սպառիչ և մանրամասն պատասխաններ։

Բակո Սաակյանին հարց են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին, երբ նա ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին։

Մարտերին օտարերկրացիների մասնակցության մասին հարցին՝ Սահակյանը պատասխանել է, որ «նրանք վարձկաններ չէին», հայեր էին տարբեր երկրներից։

Ականապատման մասին հարցին պատասխանելով՝, Սահակյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ասել է, որ «իրեն պարտավոր չեն եղել տեղեկացնել այդ աշխատանքներից առաջ կամ հետո»։

Բակո Սաակյանը հայտնել է, որ Karabakh Telecom-ը հիմնվել է լիբանանյան գործարարի մեծ ներդրումներով։

44-օրյա պատերազմի վերաբերյալ Սահակյանն ասել է, որ մասնակցել է հրադադարի ուղղված տարբեր բանակցություններին։

«Ես փորձել եմ օգտակար լինել իմ հնարավորությունների շրջանակներում։ Այդ քննարկումների շրջանակներում հանդիպել ենք նաև Արայիկ Հարությունյանի հետ»»։

Դատական նիստը կշարունակվի հունիսի 21–ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---