Հայաստանից փորձել են ոսկե զարդեր տանել Վրաստան մաքսանենգ ճանապարհով

Հայաստանից փորձել են ոսկե զարդեր տանել Վրաստան մաքսանենգ ճանապարհով

PanARMENIAN.Net - Վրաստանում մայիսին կանխվել է հինգ դեպք, երբ փորձ է արվել առանց հայտարարագրման ներմուծել թանկարժեք զարդեր և քարեր։ Այդ մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Թուրքիայից և Հայաստանից «Սարպի» և «Սադախլո» անցակետերով փորձ է արվել գաղտնի տեղափոխել ավելի քան 900 գրամ ոսկյա զարդ՝ ադամանդե քարերով, հայտնում է Apsny.ge-ն։

Բացի այդ, Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող «Կազբեգի» անցակետով փորձ է արվել շրջանցել մաքսային հսկողությունը և տեղափոխել 62 ադամանդ՝ ընդհանուր 24.2 կարատ քաշով։

Սահմանապահներն առգրավել են բոլոր թանկարժեք զարդերն ու քարերը։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 234,412 լարի (մոտավորապես 86.2 հազար ԱՄՆ դոլար)։

Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտման դեպքերով արդեն քննություն է սկսվել։ Կասկածյալներին սպառնում է հինգից յոթ տարվա ազատազրկում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---