«Ռոսսոտրուդնիչեստվոն» ռուսերենի ամառային դասընթացներ է մեկնարկել Հանքավանում![]() 21 հունիսի 2025 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Հանքավան գյուղում մեկնարկել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած լեզվի ամառային դպրոցի առաջին հերթափոխը: Հայաստանում Ռուսական տունը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագիրը նոր որակական աստիճան է ստացել։ Թիմին միացել է բանասիրական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ընդհանուր և ռուսաց լեզվաբանության ամբիոնի դոցենտ Պոլինա Պովալկոն։ Նրա հետ դասերը վարում է «ЗаРусский» շարժման կամավոր Նադեժդա Գրիգորյանցը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մեզ համար կարևոր է, որ երեխաները ռուսաց լեզվի ուսուցումը կապեն ուրախության, բացահայտման, բարեկամության հետ։ Հենց այդպիսի մթնոլորտ ենք ստեղծում Հանքավանում»,-նշել է Ռոսսոտրուդնիչեստվոյի գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան։ Դասընթացները ներառել են խաղային վարժանքներ, ստեղծագործական աշխատանքներ և փոքր բեմադրություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |