Սպասվում է ամպրոպ և անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Սպասվում է ամպրոպ և անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև 22-23-ին՝ գիշերային և կեսօրյա ժամերին, մի շարք շրջաններում կանխատեսվել են կարճատև անձրևներ և ամպրոպներ, չի բացառվում նաև կարկուտ։

Հունիսի 24-26-ը ներառյալ՝ հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան ուղղության, կազմել է 2-5 մ/վ, իսկ ամպրոպների ընթացքում դրա արագությունը հասել է 18-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի 21-ի երեկոյան ժամերին, ինչպես նաև 22-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի տարբեր հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամու քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հունիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---