ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը շարունակում է ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 30-ի 826-Լ որոշման պահանջների։

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել, դրանք գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։

Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ:

Հունիսի լույս 22–ի գիշերն ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ տարհանել էր բոլոր բաղադրիչները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---