Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով

Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով

PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը, հրապարակավ դիմել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայությանը՝ ընդգծելով սփյուռքի դերակատարությունն ու ազգային միասնության կարևորությունը:

Նա ասել է․ «Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով. արդարությունն իսկապես մեր կողմից է», հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է նաև, որ պարտավոր չէ շատ կրոնապաշտ լինել՝ իր արմատներն ու արժեքները հարգելու համար, և եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորում է բոլորին։

«Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում արդարության և առողջ բանականության մասին։

Ես բարերարի հպարտ զավակն եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, ով մի քանի օր առաջ բանտարկվեց գործող ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու իր խոսքերի համար։

Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, որովհետև մեր կառավարությունն առանց այդ էլ արդեն լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագարվել են։

Սակայն մեր ժողովրդի պառակտվածությունը ինձ համար ակնհայտ է։ Դուք պարտավոր չեք շատ կրոնապաշտ լինել՝ ձեր արմատներն ու արժեքները հարգելու համար, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորում է մեզ բոլորիս։ Միլիոնավոր հայեր՝ ռուսահայեր, ֆրանսահայեր, ամերիկահայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր, միշտ էլ եղել են այս ժողովրդի հոգին։

Եվ այն փոքրաթիվ մարդկանց խումբը, ովքեր փորձում են բաժանել մեր ժողովրդին իրենց փոքրաթիվ կողմնակիցների, անկեղծ ասած՝ մնացած բոլորի միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ, որ այդ մնացած «բոլորի» մեջ եմ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով. արդարությունն իսկապես մեր կողմից է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,-ասվում է ուղերձում։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---