Սերժ Սարգսյանը հանդիպել է հայտնի գործարար Էդուարդ Էռնեկյանի հետ 2 հունիսի 2009 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի գործարար, «Ամերիկայի միջազգային օդանավակայաններ» ընկերության նախագահ, արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանին: Նախագահն ասել է, որ նա լավ տեղեկացված է Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի մասին: Երկրի ղեկավարը եւ գործարարը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ չնայած գլոբալ ճգնաժամի պատճառած դժվարություններին, պետք է առաջ գնալ:Էդուարդ Էռնեկյանի խոսքերով, իր կողմից ձեռնարկված բոլոր ծրագրերը տվյալ պահին գտնվում են բնական գործընթացի մեջ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացման նախագիծը, գործարարը նշել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաեւ մշակման եւ ոռոգման մեջ նոր մեթոդների օգտագործումը: Երկրի նախագահը նշել է այդ տեխնոլոգիաների կիրառման կարեւորությունը այլ ֆերմերային տնտեսություններում: Էռնեկյանն ընդգծել է այդ ոլորտում երիտասարդ սերնդի ընդգրկման կարեւորությունը, ինչի հետ կապված նա մտադիր է հայտարարել է «Ֆրութֆուլ Հայաստան» մրցույթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |