Տիկնիզյանը տեղափոխվել է «Ցրվենա զվեզդա»

Տիկնիզյանը տեղափոխվել է «Ցրվենա զվեզդա»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբից տեղափոխվել է սերբական «Ցրվենա զվեզդա»։

26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ ստորագրել է եռամյա պայմանագիր, գրում է Euor-footboal.ru-ն։

«Լոկոմոտիվ» տոկոս կստանա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։

«Տպավորություններս շատ դրական են, հայտնվել եմ մեծ ակումբում, որը խաղում է եվրոպական մրցաշարերում։ Գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որն ինձ վրա է։ «Ցրվենա զվեզդայի» հետ նպատակը Չեմպիոնների լիգան է»,- հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում էր 2021 թվականից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---