Կոստանյան․ Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար

Կոստանյան․ Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ կատարել է մի շարք փոփոխություններ երթևեկության կազմակերպման մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։

Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։

Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար», ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---