ՀՀ–ն և Իտալիան հուշագիր են ստորագրել հաշմանդամությամբ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ–ն և Իտալիան հուշագիր են ստորագրել հաշմանդամությամբ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման ապահովմանը։

Փաստաթղթով առանձնացված է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային փոխգործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Երկու կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին։

Ըստ հուշագրի, համագործակցությունն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու մատուցվող ծառայությունները,
  • օրենսդրական փոփոխությունների իրականացումը,
  • ներառական աշխատաշուկայի խթանումը,
  • անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնումն ու սոցիալական երաշխիքների մեխանիզմների կատարելագործումը։

Գործակցությունը կիրականացվի հետևյալ ձևաչափերով՝

  • համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի մշակում,
  • փորձի փոխանակման նպատակով ծրագրերի իրականացում,
  • տարբեր հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների և ոլորտային քննարկումների կազմակերպում։

Երկու նախարարներն էլ փաստաթղթի ստորագրումը գնահատել են որպես էական առաջընթաց՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության և հավասար հնարավորությունների երաշխավորմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---