ՌԴ ԱԴԾ․ «Ալռոսայից» գողացված ալմաստները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն Սուքիասյանն է![]() 23 հունիսի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ԱԴԾ–ն հայտարարել է, որ «Ալրոսա» ընկերությունից գողացված չմշակված ալմաստներն ուղարկվել են Հայաստան՝ «ԱԴՄ Դայմոնդ» ընկերություն, որի շահառուն է հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են անձանց մի խմբի, որոնք պարբերաբար ալմաստի հումք էին հափշտակում «Ալրոսայից»՝ այն մաքսանենգ ճանապարհով Հայաստան արտահանելու նպատակով։ Ձերբակալվածների թվում է նաև ընկերության աշխատակցուհին։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ալմաստի հումք, գումարներ և թանկարժեք զարդեր։ «Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության կողմից, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, խափանվել է այն անձանց խմբի գործունեությունը, որոնք համակարգված կերպով իրականացրել են բարձրորակ ալմաստի հումքի գողություն և ապօրինի արտահանում դեպի Հայաստանի Հանրապետություն՝ ԱԿ «ԱԼՐՈՍԱ»-ից (ԲԲԸ)... Գողացված ադամանդները մուտք են գործել Հայաստան՝ «ԱԴՄ Դայմոնդ» ՍՊԸ-ի միջոցով, որի շահառուն է հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.–ն»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ «օրենքի խախտումների կազմակերպիչներն են Հայաստանի քաղաքացիներ, եղբայրներ Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, որոնք միջազգային հետախուզման մեջ են»։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է տարածված տեղեկությունը, հայտնում է Aysor.am-ը։ «Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ տեղեկությունը։ Դրանք որևէ առնչություն չունեն պարոն Սուքիասյանի հետ»,–ասել է նա։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |