Իտալիայում և ՄԹ–ում դատապարտել են Կարապետյանի կալանավորումը

Իտալիայում և ՄԹ–ում դատապարտել են Կարապետյանի կալանավորումը

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը խիստ քննադատության է արժանացել Իտալիայի նախկին պատգամավոր, փաստաբան և «Վենետոյի ժողովուրդ» ասոցիացիայի ղեկավար Վիտո Կոմենչինիի կողմից։

Նա նշել է, որ այս դեպքը վկայում է գունավոր հեղափոխության կործանարար ազդեցության մասին, որի արդյունքում ներկայիս իշխանությունները եկել են Հայաստանի ղեկին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը գաղափարական դրդապատճառ ունի և ատելություն՝ Հայաստանի խոր քրիստոնեական արմատների հանդեպ։ Այս ամենը ցույց է տալիս գունավոր հեղափոխության «թունավոր խնձորի» իսկական էությունը, որը իշխանության բերեց Հայաստանում նրանց, ովքեր որոշեցին վաճառել իրենց երկրի ինքնիշխանությունը և, հետևաբար, հրաժարվել այն արժեքներից, որոնց վրա հիմնված է այս հին ազգը», – ասել է նա։

Կոմենչինին հույս է հայտնել, որ Կարապետյանի ձերբակալությունից հետո հայ ժողովուրդը դուրս կգա փողոց՝ ցույց տալու իր կամքն ու վճռականությունը։ Նա ընդգծել է, որ ակնկալում է քաղաքացիների «արժանապատվության և հաստատակամության» դրսևորում։

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի խորհրդի նախագահ Կարեն Արևյանն ասել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումն ունի քաղաքական շարժառիթ, իսկ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ ազգի համար կործանարար ուղին շարունակելու հուսահատ փորձ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ անպատշաճ և վնասակար հարձակումն անընդունելի է, հատկապես երբ այդ հարձակման հիմքում ակնհայտ քաղաքական շարժառիթներ են։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նման հարձակման օրինակ է և ցույց է տալիս, թե ինչպիսի հուսահատ ջանքեր է գործադրում Փաշինյանի կառավարությունը՝ ապահովելու իր ազգը կործանող գործունեության շարունակությունը», – ասել է Արեւյանը։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---