ԱԳՆ․ ՀՀ–ն ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ հարաբերություններին![]() 23 հունիսի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։ Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի առիթով ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է նախարարության X-ի հարթակում։ «Ջերմորեն շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներ ենք հղում Լյուքսեմբուրգին Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս բարեկամական Լյուքսեմբուրգի հետ գործընկերությանը և ակնկալում է խորացնել մեր փոխշահավետ, բազմակողմանի համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |