Տաթև Կարապետյանը՝ հոր մասին․ Նա նրանցից մեկն է, ով երբեք չի խոսել իր արածների մասին, պարզապես կատարել է իր պարտքը![]() 23 հունիսի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը, Instagram-ի իր էջում անդրադարձել է հոր տարիների բարեգործական գործունեությանը։ Նա նշել է, որ իր հայրը նրանցից մեկն է, ով երբեք չի խոսել իր արածների մասին, պարզապես կատարել է իր պարտքը, հայտնում է Panorama.am-ը։ «Ի՞նչ արժեք ունի մեկ կյանքը: Իսկ հազարավո՞ր կյանքերը: Քչերը կարող են փրկել նույնիսկ մեկին, առավել ևս հազարներին: Եվ քչերը կարող են իրավացիորեն հպարտանալ դրանով։ Նա նրանցից մեկն է, ով երբեք չի ձգտել ճանաչման, բարձրաձայն չի խոսել իր արածների մասին: Նա պարզապես կատարում է իր պարտքը ժողովրդի առաջ՝ հանգիստ, հետևողական, անձնվիրաբար: Դրա վառ օրինակն է Ստեփանակերտի հիվանդանոցը, որը կառուցվել է նրա նախաձեռնությամբ և միջոցներով: 2014 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 28-ը այնտեղ բուժում է ստացել ավելի քան 50,000 հիվանդ, այդ թվում՝ ավելի քան 7000 վիրավոր: Հազարավոր կյանքեր են փրկվել: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է։ Ահա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը: Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է: Եվ իսկապես՝ Մեծ Հայրենասեր: Եվ ևս մի բան: Նա իմ հայրն է: Եվ ես անսահման հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»,-գրել է նա։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |