ՍԱՏՄ-ում պաղպաղակ արտադրողներին նախազգուշացրել են կրկնակի ստուգումների մասին![]() 23 հունիսի 2025 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաք է կազմակերպել պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ դիտարկելու վերահսկողության ընթացիկ արդյունքներն ու պարզաբանելու ոլորտում հայտնաբերված խնդիրները։ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ սանիտարահիգիենիկ նորմերի խստագույն պահպանումը պարտադիր է։ Նա ուշադրություն է դարձրել հատկապես կաթնայուղի փոխարինիչ պարունակող պաղպաղակների պարունակության գերազանցման խնդիրներին՝ նշելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը կիրականացվեն կրկնակի ստուգումներ։ Պետրոսյանը կոչ է արել արտադրողներին լիարժեք պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու ցուցումները։ «Տնտեսվարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ: Առաջարկն ընդունվել է, և այսուհետ ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված»,- ասված է հաղորդագրությունում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |