Փաշինյանը կարևորել է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահելի գործընկերությունը

Փաշինյանը կարևորել է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահելի գործընկերությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին՝ ազգային տոնի առթիվ՝ շեշտելով երկկողմ կապերի նշանակությունն ու շարունակական զարգացման կարևորությունը։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է երկկողմ կապերի շարունակական զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և համատեղ շահերի վրա։ Լիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լյուքսեմբուրգի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասվում է ուղերձում։

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։ Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի առիթով ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում։

 Ուշագրավ
---