Կարապետյանը որոշել է հետ վերցնել վերաքննիչ բողոքը և նախատեսում է դիմել ՄԻԵԴ![]() 23 հունիսի 2025 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը որոշել է հետ վերցնել գործարարի նկատմամբ կալանք կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը վերաքննիչ քրեական դատարան բողոքարկվել է հունիսի 19-ին, գրում է Sputnik Արմենիան։ «Այնուհետև աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ` ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվեցին Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվեցին դատավոր Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,– հայտարարել է Ֆերոյանը։ Նա նշել է, որ վերաքննիչ բողոքը պաշտոնապես մուտքագրվել է դատարան և ենթակա է անհապաղ քննարկման՝ օրենքով նախատեսված ընթացակարգի համաձայն։ Ֆերոյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու համար համարվում են սպառված միայն այն ներպետական միջոցները, որոնք կարող են արդյունավետ լինել։ Մինչդեռ, ըստ նրա, տվյալ դեպքում այդ արդյունավետությունն ամբողջովին բացակայում է։ Փաստաբանը հավելել է, որ ՄԻԵԴ դիմումի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են։ Նա վստահեցրել է, որ փաստաբանական խումբը լրացուցիչ կտեղեկացնի դրա ներկայացման մասին։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |