Ղազարյանը մտադիր է հաղորդում ներկայացնել Թորոսյանի դեմ խտրական վերաբերմունքի համար![]() 23 հունիսի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի ընդունել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ նախատեսված ընդունելության օրը, ինչը վերջինս գնահատել է որպես խտրական վերաբերմունք։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ սա երկրորդ դեպքն է, երբ պատգամավորը և չի կատարել քաղաքացիների ընդունելության օրով նախատեսված իր պարտականությունները, հայտնում է Aysor.am-ը։ «Սա խտրականության ցուցաբերում է, ինչը քրեական հանցագործություն է և ես պատրաստվում եմ վաղն այդ մասին հաղորդում ներակայացնեմ Գլխավոր դատախազություն»,– ասաց Ղազարյանը։ Միևնույն ժամանակ Ղազարյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը համաձայնել է ընդունել իրեն, սակայն այդ հանդիպումը կայացել է առանց լրագրողների ներկայության։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ ստացված նամակներին գրավոր արձագանքել է միայն երկու պատգամավոր՝ երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Խոսքը Թագուհի Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի մասին է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |