Արաղչին՝ Պուտինի հետ բանակցությունների մասին․ Լավ հանդիպում էր

Արաղչին՝ Պուտինի հետ բանակցությունների մասին․ Լավ հանդիպում էր

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։

«Լավ հանդիպում եմ ունեցել Պուտինի հետ... Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք այն, ինչ այժմ տեղի է ունենում։ Դրա հետըանքները տարածաշրջանի, միջազգային հանրության և չտարածման ռեժիմի համար՝ մեր ընդհանուր մտահոգության առարկան են», – ասել է նա իրանական պետական IRNA գործակալությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ է հասցվել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Իսֆահանում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ գործողությունների նպատակն է ոչնչացնել կամ զգալիորեն թուլացնել Իրանի միջուկային ծրագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Թեհրանը պետք է «ավարտի այս պատերազմը», այլապես հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։ Միաժամանակ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատերազմական վիճակում չէ Իրանի հետ։ Թեհրանում այդ հարվածները որակվել են որպես բարբարոսական և հանցավոր։

Արաղչին ընդգծել է, որ դիվանագիտական ճանապարհը միշտ պետք է բաց մնա, սակայն ներկա պահին, իր խոսքերով, «սա այդ դեպքը չէ»։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է դավաճանել դիվանագիտությանը։ Նա հավելել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր անվտանգությանն ու ազգային շահերը պաշտպանելու համար։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ԱՄՆ հարվածները գնահատել է որպես վտանգավոր սրում և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ուղիղ սպառնալիք։ Ռուսաստանի Դաշնությունը խստորեն դատապարտել է հարվածները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ԱԽ-ի բանաձեւերի կոպիտ խախտում։ Մոսկվան ակնկալում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արդար գնահատականը տեղի ունեցածին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---