ՀՀ–ն` ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ![]() 23 հունիսի 2025 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի կազմում՝ ընտրվելով նաև որպես փոխնախագահ։ Հունիսի 18-20-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է փոխնախագահ՝ բյուրոյում ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը, գրում է Արմենպրեսը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթ է ունեցել հաշվետու ժամանակահատվածում քարտուղարության գործունեության վերաբերյալ զեկույցի շուրջ՝ անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում արտիստների ստեղծագործական գործունեության շարունակականության և մշակութային կյանքի պաշտպանության կարևորությունը։ ՀՀ պատվիրակությունը ելույթներ է ունեցել նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, Կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։ Նստաշրջանի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվել է 2005թ․ Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է նաև 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Երազ» պարային համույթը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |