Փաշինյանը հույս է հայտնել, որ Գելաձեի պաշտոնավարման ընթացքում իրավապահ մարմինների գործակցությունն առավել ակտիվ կլինի![]() 23 հունիսի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան և շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը։ Գելաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ բարեմաղթանքները։ Նա կարևորել է հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու սերտ գործակցությունը: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև քննարկման մանրամասներ՝ առնչվող Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների երկկողմ բանակցություններին։ Ըստ հաղորդագրության, զրույցի առանցքում եղել են համագործակցության ամրապնդման հարցեր՝ մասնավորապես միգրացիայի ոլորտում գործակցությունը, ինչպես նաև հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ միասնական միջոցառումները։ Քննարկվել են նաև նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |