ԱԳ փոխնախարար. Հայկական կողմը դրական է գնահատում Փաշինյան–Էրդողան հանդիպումը![]() 23 հունիսի 2025 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ հայկական կողմը դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ստամբուլում կայացած հանդիպումը։ «Երկու կողմերը միմյանց են ներկայացրել թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը»,- նշել է փոխնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է Radar.am-ը։ Հարցին՝ Թուրքիայի նախագահն ինչպես է ընդունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Վահան Կոստանյանը պատասխանել է.«Բնականաբար, քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին, և երկուստեք արձանագրվել է դրա կարևորությունը»։ Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ «Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |