ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիտորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։
Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն։
Չափման արդյունքները փաստում են, որ շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել, հայտնում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։
Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։