Ըստ Բաքվի՝ ՀՀ ԱԳՆ–ն փորձում է քաղաքականացնել «ԻՀԿ սկզբունքային դիրքորոշումը»![]() 24 հունիսի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին ԱԳՆ–ն, որի նախաձեռնությամբ ներկայացված և ԻՀԿ–ում ընդունված բանաձևերում «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո ներկայացվում է որպես Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ ՀՀ տարածքի նկատմամբ, հայտարարել է, թե «ՀՀ ԱԳՆ–ն փորձում է քաղաքականացնել ԻՀԿ սկզբունքային դիրքորոշումը»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի արդյունքների վերաբերյալ, գրում է Minval.az-ը։ ՀՀ ԱԳՆ–ն կոչ է արել վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած ԻՀԿ անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից: «Հայաստանի հայտարարությունները խաղաղությանը նվիրված լինելու մասին չեն համապատասխանում նրա գործողություններին։ Ադրբեջանը հետևողականորեն հանդես է եկել համապարփակ խաղաղ համաձայնագրի օգտին՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա, մինչդեռ Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացին՝ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում առանցքային հարցերում»,–նշել է Հաջիզադեն։ Ըստ նրա՝ ԻՀԿ կոչը Հայաստանին՝ «անհապաղ վերացնել խաղաղ համաձայնագրի ուղու խոչընդոտները, համահունչ է միջազգային հանրության սպասումներին»։ «Հայաստանի փորձերը՝ քաղաքականացնել ԻՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը և խուսափել իր գործողությունների պատասխանատվությունից, չեն շեղի Ադրբեջանին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերից։ Կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ճանաչել իր պատմական պատասխանատվությունը»,–նշել է Հաջիզադեն։ ՀՀ ԱԳՆ–ն խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության՝ ԻՀԿ, նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ «ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |