Մահացել է Գուժ Մանուկյանը![]() 24 հունիսի 2025 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Գուժ Մանուկյանը 88 տարեկան էր։ Մանուկյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 6-ին՝ Գյումրիում, 1958-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1958-ից 1959 թվականներին հանդես է եկել Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետև 1959-1967 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1967-ից միացել է Երևանի դրամատիկական թատրոնների դերասանական կազմին։ Նրա աչքի ընկնող դերերից են եղել՝ Միտրոֆանը (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարոն («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտրը (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմը (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլին (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշևը (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծը (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», արժանացել է ՀՀ պետական մրցանակի 1981 թվականին), Ալֆրեդը (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։ Կինոյում նա սկսել է նկարահանվել 1964 թվականից։ Նրա կինոդերերից են՝ Մարսելինը («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմենը («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայը («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |