Պապայոն․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական շշալցված կոնյակի արտահանման կազմակերպման վերաբերյալ![]() 24 հունիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը և ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել են Թբիլիսի՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա տեղեկացրել է, որ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ»,–գրել է նա։ Նախարարի փոխանցմամբ՝ բարձր մակարդակով կայացած բանակցություններից հետո համաձայնեցվել է Վրաստանի Գեզի մաքսատերմինալից բաց թողնել 55 բեռնատար, որոնք բեռնված են հայկական բրենդիով։ Նա նշել է, որ բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։ Հայկական կողմն իր հերթին պարտավորվել է ապահովել այդ բեռնատարների առանց խոչընդոտների տարանցումն ուղղությամբ դեպի Վրաստան։ Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել նաև ընդհանուր համաձայնություն՝ կոնյակի արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ, որը պետք է իրականացվի փոխադարձ հասկանալի և կանխատեսելի պայմաններով։ Ինչպես նշել է նախարար Պապոյանը, արդյունքների և հետագա քայլերի մասին մանրամասները շուտով կտրամադրվեն գործարար հատվածի ներկայացուցիչներին՝ սահմանված կարգով։ Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |