Զատուլին․ Փաշինյանը փորձում է տնտեսական վիճակից դժգոհներին դեպի Կարապետայնն ուղղորդել![]() 24 հունիսի 2025 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայտնի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված վիճակին, ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է երկրում տնտեսական վիճակից «բոլոր դժգոհներին դեպի Կարապետայնն ուղղորդել»։ «Փաշինյանը փորձում է երկրում իր իսկ դրդմամբ ստեղծված տնտեսական վիճակից դժգոհողներին ուղղորդել դեպի Կարապետյանը»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Զատուլինը հավելել է, որ վարչապետը մտահոգված է 2026‑ի հունիսին նախատեսված ընտրություններով և «արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ»։ «ՀՀ–ն Փաշինյանի օրոք չի կարող թույլ տալ իրեն խզել տնտեսական կապերը ՌԴ հետ։ Հայաստանի տնտեսությունը ակտիվ աճ է ցույց տվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ. երկրը դարձել է զանազան պատժամիջոցներ շրջանցելու հաբ՝ հատուկ ռազմական գործողության շրջանում։ ռուս ռելոկանտները ներդրում են արել ու բիզնես են հիմնել: Այս ամենը օգուտ է բերում, սակայն քաղաքական առումով Փաշինյանը բոլորովին այլ տեղում է»,–ասել է նա։ : Զատուլինը համոզված է, որ Կարապետյանը կարող է հայ ժողովրդի առաջնորդ դառնալ և Փաշինյանը փաստացի նպաստում է, որ նա հանդես գա ոչ միայն որպես գործարար ևւ բարերար, այլ նաեւ որպես քաղաքական գործիչ, ժողովրդի առաջնորդ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |