Նախարար․ Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ

Նախարար․ Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ։

«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ»,–գրել է նա։

Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Նշվում էր, որ բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---