Փոխքաղաքապետը՝ երթևեկության փոփոխությունների մասին․ Կհետևենք, վերանայումներ կանենք

Փոխքաղաքապետը՝ երթևեկության փոփոխությունների մասին․ Կհետևենք, վերանայումներ կանենք

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, նշել է, որ, հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն։

«Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա, գրում է Radar.am-ը։

«Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշել է փոխքաղաքապետը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---