Ավինյան․ Խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին. ամեն ինչ անում են, որ թեման շեղեն![]() 24 հունիսի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում հայտարարել է, որ քննարկման հիմնական առարկան 45 օտարված մանկապարտեզներն են, և ըստ նրա՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիտավորյալ փորձում է շեղել ուշադրությունը։ «Խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին, և «Մայր Հայաստան» խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում է, որ թեման շեղի։ Մենք դա ձեզ թույլ չենք տալու»,–ասել է Ավինյանը, հայտնում է Radar.am-ը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը հարց էր ուղղել, որն առնչվում էր մանկապարտեզներում առկա հերթերին։ Ավագանու անդամը պնդել է, որ հարցին պատասխանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հորդորեց կարդալ կանոնակարգը.«Կանոնակարգը բացեք և կարդացեք, որ անընդհատ նույն հարցերին նույն շրջապտույտը չանենք։ Հարցերն ուղղվում են զեկուցողին, լինում են զեկուցվող հարցի վերաբերյալ»,- նշել է Ավինյանը։ Զեկուցվող հարց վերաբերում էր 1991–ի սեպտեմբերի 21–ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելուն։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |