Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը![]() 24 հունիսի 2025 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով չարտերային թռիչքները, որոնք իրականացվում են անհատական երթուղով, հնարավոր է պատվիրել Երևանից և այլ քաղաքներից։ Հավելվածում բացվող ցանկից կարելի է ընտրել տվյալ պահին հասանելի ուղղությունը։ Պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից նվազագույնը 2 ժամ և առավելագույնը մեկ ամիս առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտով, որը կցված է Yandex Go հավելվածին։ Copter սակագնով թռիչքի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների և կախված է տևողությունից, իսկ Sky Tour սակագինն ունի ֆիքսված արժեք։ Թռիչքները կատարում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը՝ բացառապես ցերեկային ժամերին և բարենպաստ եղանակային պայմաններում։ Թռիչքից առաջ ուղևորներն անցնում են անհրաժեշտ հրահանգավորում, ստուգվում են փաստաթղթերը, ինչպես նաև կշռվում են։ Ուղղաթիռում միաժամանակ կարող է գտնվել մինչև հինգ ուղևոր, ընդհանուր քաշը (ներառյալ ուղեբեռը) չպետք է գերազանցի 410 կգ-ը։ Թռիչքներին կարող են մասնակցել բոլոր տարիքի երեխաները․ ծառայությունը նրանց համար ապահովում է մանկական նստատեղ։ Թույլատրվում է նաև կենդանիներ տեղափոխել հատուկ վանդակով/բեռնարկղով։ «Yandex Go-ն, որը քաղաքում տարբեր կարիքների համար նախատեսված հավելված է, այսօր ավելացրել է ևս մեկ հնարավորություն՝ ուղղաթիռով հարմարավետ թռիչքներ՝ բառացիորեն մի քանի հպումով, այնպես, ինչպես պատվիրում եք տաքսի», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |