Դատարան է ուղարկվել 11 ոստիկանների գործը, որոնք մեղադրվում են հանցանքը թաքցնելու մեջ![]() 24 հունիսի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան: ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության տրամադրած նյութերի հիման վրա սկսված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծ փաստաթղթերի կազմման և այդ գործողություններին օժանդակելու դեպքեր՝ իրականացված ոստիկանության 11 ծառայողների կողմից։ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս աշխատակիցներ և Արմավիրի մարզի պարեկային ծառայության հինգ պարեկներ արձագանքել են Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիրից ստացված ահազանգին՝ կապված հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության և մարմնական վնասվածքների հետ։ Տեղում նրանք հայտնաբերել են դեպքի վերաբերյալ վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր։ Այս մասին զեկուցվել է Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող պաշտոնատար անձին։ Նա, ըստ քննության, փոխանակ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու, աշխատակիցներին հանձնարարել է վերադառնալ բաժին՝ հրաժարվելով փաստաթղթավորում և դեպքի հետաքննություն իրականացնել։ Իրավապահ համակարգի ծառայողները, ի կատարումն վերադասի այդ ցուցման, խեղաթյուրել են փաստաթղթերում դեպքի իրական նկարագրությունը՝ խուսափելով հանցագործության փաստի արձանագրումից։ Նախաքննությամբ պարզվել է, որ նրանք չեն ապահովել դեպքի վայրի պահպանությունը, չեն փորձել պարզել ենթադրյալ մեղավոր անձանց և տուժողների ինքնությունը, և չեն ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։ Այս ամենի հետևանքով տվյալ ծանր հանցագործությունը, ինչպես նաև այն կատարած անձինք, հայտնաբերված չեն։ Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները իրականացնող պաշտոնյային ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիման վրա։ Նրա նկատմամբ կիրառվել են պաշտոնից հեռացման և տնային կալանքի համակցված խափանման միջոցներ։ Մնացած 10 ծառայողներին առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ներառյալ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 445-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև դրանց համադրված կիրառմամբ՝ 46-րդ հոդվածի շրջանակում։ Նրանց նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելքի և պաշտոնավարման դադարեցման միջոցներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |