Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, 4-5 աստիճանով կտաքանա

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, 4-5 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին և 29-ին կեսօրից հետո երկրի որոշ շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ, ուղեկցվող ամպրոպով, իսկ առանձին վայրերում չի բացառվում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում ևս մինչև 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ հունիսի 28-ին և 29-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, որոնց ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 15-18 մ/վրկ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---