Մխիթարյան․ Եթե Х գործարարն անհամաձայն լինի իշխանության քայլերին, արագ կպարզվի՝ նրա տարիներով արտադրած մածունը սև է![]() 24 հունիսի 2025 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու անդամ, «Իմ հզոր համայնք» խմբակցության ներկայացուցիչ և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում առկա քաղաքական իրողություններին «Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանում։ «Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի օրվա իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ. Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում երեկ չէ առաջին օրը ընդունված նորմերին Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոք է ներկայացնելու արևմտյան յոգուրտի սիրահար ամբողջ գդլնոցը Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վայրահաչելու են այն նույն մարդիկ, որոնք մինչ այդ հերթ էին պահում նրա մոտ հայտնվելու և մի քանի գրամ մածուն բերաններն առնելու համար։ Սա է: Սա չնկատելը, սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է: Իսկ իրենք հայ չեն: Սրանց հեռացնելու հազար ու մի ձև էր փորձ արվել: Բայց վերջը հեռանալու են #մեր_ձևով: Հայկական ձևով: Ուրիշ ձև չունեն»,–գրել է նա։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |