Փաստաբան. Դատախազությունն ընդունել է, որ Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել![]() 24 հունիսի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատախազությունն ընդունել է, որ ՀՀ ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մոտ 2 տարի անց՝ դատախզությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում՝ դատախազությունն անուղղակի նաև ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց, այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար։ Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարացնելու համար ժամանակա պետք»,–գրել է նա։ 2023–ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցերի և անհնազանդության գործողությունների շրջանակում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների, որոնց թվում էր նաև Լևոն Քոչարյանը։ Քոչարյանին բերման ենթարկելիս փակ գանգուղեղային վնասվածք էր հասցվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կալանավորվել է Քոչարյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |