Մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են կազմակերպել ՀՀ–ում Իրանի դեսպանության՝ որպես զորակցության նշան

Մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են կազմակերպել ՀՀ–ում Իրանի դեսպանության՝ որպես զորակցության նշան

PanARMENIAN.Net - ՀՀ մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են կազմակերպել Հայաստանում Իրանի դեսպանության դիմաց՝ զորակցություն հայտնել հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդին։

ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքացիներին ակցիայի մասին, հայտնում է Panorama.am-ը։

«Ձեր զորակացությունը շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Ձեր ներկայության մասին մենք կփոխանցենք Իրանին»,–ասել է նա։

Մոմավառության մասնակից Էլեն Մանանդյանն ասել է. «Այս ակցիան մեզ համար ոչ միայն մեր զորակացությունն է մեր բարեկամ Իրանին, մեր նպատակն է նաև ինչ-որ ձևով լսելի դարձնել հայ հասարակությանը, որ չարիքը քնած չէ, ցանկացած պահի Հայաստանը ես կարող է հարձակման ենթարկվել, իսկ աշխարհը կշարունակի պահպանել իր հացավոր լռությունը, ոչ մի ձևով չի պաշտպանի մեզ»։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---