Խուզարկություններ «Սրբազան պայքարի» աջակիցների տներում․ ՔԿ–ն հայտնել է «ահաբեկչության և իշխանազավթման ծրագրի» մասին![]() 25 հունիսի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Այդ մասին ասվում է շարժման տելեգրամյան ալիքում։ «Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։ Հունիսի 20–ին «Սրբազան պայքար» շարժումն աջակիցների զանգվածային ձերբակալություններ եղան, ձերբակալություններ և խուզարկություններ եղան նաև ՀՅԴ մարզային կառույցներում։ Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Վ․Գ․-ն, իր նախաձեռնությամբ և ղեկավարման ներքո ձևավորած «Սրբազան պայքար» կոչվող շարժման միջոցով մի քանի ամիս շարունակ փորձել է հասնել իշխանության՝ Սահմանադրությամբ թույլատրված ճանապարհով։ Սակայն 2024 թվականի նոյեմբերից սկսած, նա որոշել է իրականացնել իր նպատակը հակասահմանադրական մեթոդներով։ Այդ նպատակով, համաձայնեցնելով շարժման տարբեր անդամների հետ, նա ձևավորել է մի խումբ, որը ձեռք է բերել ահաբեկչության և իշխանության յուրացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ու գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է համապատասխան պայմաններ՝ այդ գործողությունների նախապատրաստման համար։ Վ․Գ․-ն 2024 թվականի ամռանը հիմնել է «Սրբազան պայքար» շարժումը և մի քանի ամիս կազմակերպել ու իրականացրել է հանրային հավաքներ ու երթեր՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Այդ միջոցառումներով նպատակադրվել է իշխանության հասնել օրենսդիր և գործադիր մարմիններում։ Սակայն, երբ այդ ճանապարհով հաջողություն չի գրանցել, շարժման գործունեությունը դադարեցրել է։ Գիտակցելով, որ Սահմանադրության 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների և սահմանադրական մարմինների միջոցով, և որ իշխանության յուրացումը հանցանք է, Վ․Գ․-ն, միաժամանակ հասկանալով ազատ խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, միևնույն է՝ որոշել է մերժել այդ մեթոդները՝ խրախուսելով ոչ քաղաքական, այլ զինված պայքարի տարբերակ։ Հանդիպումների ընթացքում նա բացառել է ընտրությունների մասնակցության միջոցով իշխանության հասնելու տարբերակը՝ հաղորդելով, որ շարժումը պետք է գործի ոչ թե հանրային միջոցառումների, այլ փոքր խմբերի կոորդինացված, բռնի գործողությունների տրամաբանությամբ։ Պարբերաբար անցկացված քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն և նրա համախոհները՝ Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և մյուսները, որոշում են կայացրել ձևավորել զինավարժությամբ պատրաստված հարվածային խմբեր՝ 200-ից 250 միավորի սահմաններում, յուրաքանչյուրում ունենալով մինչև 25 անդամ՝ հիմնականում նախկին զինվորականներ ու ոստիկաններ։ Այս խմբերի համար սահմանվել են հստակ առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեին առանց խմբերի միջև փոխկապակցման և փոխգործակցության։ Նախատեսվել է, որ Վ․Գ․-ն կներկայանա կառավարության շենքի մոտ բողոք հայտնելու կոչով, իսկ այդ ընթացքում հարվածային խմբերը՝ նախապես տեղակայված վայրերում, կսկսեն գործողությունները՝ առանց միանալու պոտենցիալ հանրահավաքին, որը միայն շեղող բնույթ պետք է ունենար։ Նրանց նպատակը եղել է հանրապետության տարբեր բնակավայրերում առաջացնել կառավարելիությունից դուրս վիճակ՝ գործողություններն ավարտելով 24-36 ժամվա ընթացքում։ Խմբի ղեկավարությունը կիրառել է հոգեբանական և քարոզչական հնարքներ՝ հիմնական գործողությունները վերապահելով անձանց, որոնց բնութագրել են որպես «արկածախնդիրներ»։ Նրանք մտադրվել են ահաբեկչական գործողություններով հասնել իրենց նպատակին՝ սպառնալով մարդկային զոհերով, առողջությանը ծանր վնասներով, խոշոր գույքային կորուստներով և հանրային շենքերի ու համակարգերի ավերածություններով։ Մասնավորապես՝ մտադիր են եղել պայթեցնել թունելներ, Երևանում ու այլ բնակավայրերում կազմակերպել ավտովթարներ, թիրախավորել տրանսպորտային հանգույցներ, վնասել կամ այրել տրանսպորտային միջոցներ՝ շարժը կաթվածահար անելու համար։ Նրանք նախատեսել են միաժամանակյա պայթյուններ, կրակոցներ շենքերի ուղղությամբ, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի ու լուսացույցների զանգվածային վնասում, տրոլեյբուսների սնուցման համակարգերի շարքից դուրս բերում, հասարակական սպասարկման օբյեկտների այրում՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Այս ամենին զուգահեռ, ծրագրել են խոչընդոտել պետական մարմինների արձագանքին՝ արգելափակելով ոստիկանության տեղաշարժը, վնասելով մեքենաները, իրականացնելով կիբերհարձակումներ պետական կառույցների կայքերի ու էլեկտրոնային համակարգերի դեմ՝ նպատակ ունենալով խաթարել պետության գործառույթները և ճնշում գործադրել սահմանադրական կարգով իշխանություն ստանձնած մարմինների վրա՝ հրաժարական պարտադրելու նպատակով։ 2025 թվականի հունվարից հանցախումբը սկսել է հավաքագրել ավելի քան 1000 անձ՝ շարժման մասնակիցների և համախոհների միջոցով։ Գնել են Երևանի քարտեզներ, հավաքել տվյալներ լուսացույցների, էլեկտրաէներգիայի և կապի մատակարարման համակարգերի խոցելի կետերի վերաբերյալ, պատվիրել և ձեռք բերել հազարավոր պայթուցիկ միջոցներ ու կրակոցներ արձակելու սարքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցները վնասելու համար անհրաժեշտ «աստղիկներ»։ Շարունակել են հավաքագրել հարվածային խմբերի նոր անդամներ և անցկացրել են հանդիպումներ խմբերի ղեկավարների հետ՝ նրանց հորդորելով ամրապնդել խմբի անդամների վճռականությունը և հանձնարարությունները կատարելու պատրաստակամությունը։ Սակայն Վ․Գ․-ին և նրա համախոհներին չի հաջողվել իրականացնել իրենց դիտավորությունները, քանի որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են բացահայտել նրանց գործողությունները դեռ նախապատրաստական փուլում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Քննչական մարմինը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ ՔԿ-ն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում կիրացվեն դատավարական և օրինական բոլոր հնարավոր միջոցները՝ հանցախմբի բոլոր անդամների արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով, միաժամանակ կոչ արել չտրվել սադրանքներին և պահել բացառապես օրինապահ վարքագիծ։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |