Նախագիծ․ Վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն կլինի![]() 25 հունիսի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում, հայտնում է արդարադատության նախարարությունը։ Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման: Դադունցը ներկայացրել է օրենքների նախագծերի հիմնական դրույթներն ու նպատակները, ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկումների կարևորությունն օրենսդրական փոփոխության գործընթացում։ Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության ղեկավար Մարգարիտա Զալիբեկյանն առավել մանրամասն ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների ամբողջական փաթեթը։ Նա անդրադարձել է նաև համաշխարհային փորձին՝ ընդգծելով դրա դերը քննարկվող փոփոխությունների համատեքստում։ Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |