Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ են իրականացվում![]() 25 հունիսի 2025 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Էջմիածին» խմբակցության ղեկավարՍևակ Խաչատրյանը հայտնել է, որ Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ են իրականացվում: Նա նշել է, որ խուզարկությունների ենթարկվածների թվում են նաև «Էջմիածին» խմբակցության անդամներ, հայտնում է Aysor.am-ը։ «Ներկայումս աբսուրդային և անօրինական հիմնավորումներով խուզարկություններ են կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող Էջմիածնի բնակիչների տներում, որոնց հետո տեղափոխում են քննչական բաժիններ։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը»,- նշել է նա։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |