Հունիսի 24–ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսի հերթական նիստը։
Նիստը կայացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, կազմում էին նաև դատավորներ Անար Ռզաևը և Ջամալ Ռամազանովը (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա)։ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ, ինչպես նաև պաշտպան՝ իր ընտրությամբ, գրում է Minval.az–ը։
Դատարանում ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուծաները», որոնք պատմել են Արցախում ռազմական գործողությունների ժամանակ «բ»իրենց ստացած վիրավորումների«/բ» կամ իրենց հարազատների մահվան մասին։
Նիստի ընթացքում հրապարակվել են տուժածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 1-ին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։