Ռումինիայի ԱԳ նախարար․ Բուխարեստը հավատարիմ է մնում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը![]() 25 հունիսի 2025 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ ուղղված շնորհավորանքի համար։ Նա նշել է, որ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը, հայտնում է Արմենպրեսը։ «Շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հղած ջերմ խոսքերի համար։ Ռումինիան բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև տևական բարեկամությունը, որը հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ մղելու համար։ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը»,- գրել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանն ավելի վաղ շնորհավորել է8 Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |