Բերման են ենթարկել Բագրատ սրբազանին

Բերման են ենթարկել Բագրատ սրբազանին

PanARMENIAN.Net - Իրավապահները, ովքեր վաղ առավոտից խուզարկություն էին իրականացնում «Սրբազան շարժման» առաջնորդԲագրատ սրբազանի կեցավայրում, բերման են ենթարկել նրան։

«Ո՛չ կալանք, ո՛չ էլ որևէ բան մեզ չի կարող մեր ճանապարհից դուրս բերել։ Չարի՛ք, ինչ էլ որ սարքես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացիր, կգանք»,-բերման ենթարկվելիս հայտարարել է Բագրատ Սրբազանը, հայտնում է Aysor.am-ը։

Իսկ մինչ Սրբազանին բերման ենթարկելը՝ իրավապահները նրա կեցավայրից տարան բարձարխոսը, տոպրակներ ու արկղեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել է իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---