Խուզարկություններ են նաև ՀՅԴ անդամների տներում․ Իգոր Սարգսյանին տեղափոխել են ՔԿ![]() 25 հունիսի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացրել է, որ իրավապահները միաժամանակ մի քանի դաշնակցականների բնակարաններում խուզարկություններ են իրականացրել։ «Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,–ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ։ Իգոր Սարգսյանի տանը խուզարկությունն ավարտելուց հետո իրավապահները նրան տեղափոխել են Քննչական կոմիտե, հայտնել է «Ազատությունը»։ Էջմիածնի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանը ևս պնդել է, որ խուզարկում են ավագանու ընդդիմադիր անդամների բնականները, ապա տեղափոխում քննչական բաժիններ: Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |