Ֆասթ Բանկն ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիր![]() 25 հունիսի 2025 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաև դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։ Ֆասթ Բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանն ասել է․ «Սա ևս մեկ քայլ առաջ է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ Մեզ համար առաջնային է բանկային համակարգում թափանցիկության և պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը, քանի որ հավատացած ենք՝ վստահության վրա հիմնված հարաբերություններն են կայուն ֆինանսական համակարգի հիմք»։ Վկայագիրը ձեռք բերելու համար Ֆասթ Բանկն անցել է հավաստագրման՝ բացերի ստուգման, ներքին և արտաքին աուդիտի ողջ գործընթացը։ Ձեռք բերելով միջազգային համապատասխանության հավաստագիր՝ Բանկը վերահաստատում է իր հաճախորդների նկատմամբ թափանցիկ, կարգապահ և վստահելի գործելաոճը։ ISO 37301 ստանդարտը գնահատում է կազմակերպության բարեվարքության մշակույթը, ներքին վերահսկողական մեխանիզմները և իրավական, էթիկական պահանջներին համապատասխան գործունեությունը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |