ՔԿ–ն ձայնագրություններ է հրապարակել «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու քրվարույթի շրջանակում»![]() 25 հունիսի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հրապարակել է ձայնագրություններ, որոնք, ինչպես նշվում է, ստացվել են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում»։ Ձայնագրություններից մեկում ասվում է․ «Երբ սրբազանն ասեց դուրս ենք գալիս փողոց, ուրեմն հարցն ավարտված է, փակված է՝ կամ մենք կմեռնենք, կամ կմեռցնենք»։ Ըստ ավելի վաղ տարածված հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Անդրադառնալով ձայնագրություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառում է արել։ «Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում, ինչպես պատերազմի ժամանակ․անշուշտ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ․․․»,–գրել է նա։ «Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին եւ էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ»,–ասվում է վարչապետի մեկ այլ գրառման մեջ։ «Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ Սամոյի աջակցությամբ»,–գրել է նա։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |