Բերման է ենթարկվել գնդապետ Միհրան Մախսուդյանը![]() 25 հունիսի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Բերման է ենթարկվել գնդապետ Միհրան Մախսուդյանը: Այդ մասին հայտնել է նրա որդին։ Նա ասել է, որ հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում, հայտնում է Aysor.am-ը։ «Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»,-գրել է Մախսուդյանի որդին։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |