Փաշինյանը մեջբերումներ է արել ՔԿ ձայնագրություններից․ «Թե ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում»![]() 25 հունիսի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունն այն մասին, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, անդրադարձել է նաև հրապարակված ձայնագրություններին։ «Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»,-գրել է Փաշինյանը։ «Մենք դրել ենք բանի վրա. համոզենք, քարոզենք, 2 հոգի պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»,–ասվում է ձայնագրության մեջ, հայտնում է 1lurer.am-ը։ Այդ ձայնագրության մեկ այլ հատվածում հստակ նշված է. «Մեզ ձիգ մարդիկ են պետք, 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ: Մեզ պետք է էս փուլում. որևէ մեկին կոնկրետ չենք ասում, որ դու էս ինչն ես անելու»։ Վարչապետի մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում «անասուն ազգին եւ էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ»։ «Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ Սամոյի աջակցությամբ»,–գրել է նա։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |