Ձերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը

Ձերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քաղաքական բռնաճնշումների շրջանակներում ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Կատարվել են խուզարկություններ։ Շուտով վարութային գործողությունները կշարունակվեն Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչականի վարչական շենքում։»,- նշել է նա։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---