Վարդանյան. Սա միայն հիշեցնում է ստալինյան բռնաճնշումները![]() 25 հունիսի 2025 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն, անդրադառնալով նախօրեին հրապարակված «հեղաշրջման պլանին», հայտարարել է, որ նման փաստաթուղթ կարելի է կազմել անթիվ տարբերակներով ու առանց մեծ ջանքի, հայտնում է Radar Armenia-ն։ «Անհասկանալի էր նաև. եթե այդ փաստաթուղթն իրական էր, այդտեղ հակաօրինականը ո՞րն էր։ Սա միայն հիշեցնում է ստալինյան բռնաճնշումները, այլ բան դժվար է մտքիդ գալիս։ Մոտ 2 տասնյակ մարդու մասին է խոսքը, խուզարկություններ են արվել, ու քննչական են տարվել մարդիկ։ Իրավական գործընթացի հետ գործ չունենք»,- ասել է նա։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |